Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ավելի քան 50 միլիոն մարդ կմասնակցի Իրանի ընտրություններում

Ավելի քան 50 միլիոն մարդ կմասնակցի Իրանի ընտրություններում
28.05.2013 | 16:27

50 միլիոն 500 հազար ընտրող է մասնակցելու այս տարի հունիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտնել են Իրանի ներքին գործերի նախարարությունից։ Իրանի պատմության մեջ 11-րդ նախագահական ընտրություններին առաջին անգամ կմասնակցեն ընտրական տարիքի հասած 1,6 միլիոն երիտասարդներ: Իրանի նախագահական ընտրությունները կայանալու են հունիսի 14-ին։ Քվեարկությունը միաժամանակ կայանալու է և՜ երկրի ներսում, և՜ 300 արտասահմանյան ընտրատեղամասերում։

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ